-
02.11.2016|
08:31
Ծախսերի կրճատումը չի ազդի բարձրաստիճան պաշտոնյաների գործուղումների, աշխատավարձերի ու պարգևատրումների վրա: Տնտեսումը կկատարվի հիմնականում աշխատատեղերի ու գույքի կրճատման հաշվին:
-
01.11.2016|
15:38
Beijing Fangyuan Chint Energy Technical CO.,LTD և Vm Energy LTD չինական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել առաջիկա չորս տարում 150 մլն դոլար ներդնել Վրաստանի տարածքում նավթ ու գազ որոնելու և արդյունահանելու համար:
-
01.11.2016|
00:11
Արևի ու գազի միջև ճիշտ ընտրություն կատարելուց հետո մեր հարգարժան վարչապետի առաջ հիմա դրված է ևս մեկ ընտրություն կատարելու առաքինություն. ո՞ւմ հետ է նա լինելու՝ հայ ժողովրդի՞, թե՞ հայ ժողովրդին ճնշող ու կեղեքող քաղաքական էլիտայի: Իր երկրորդ ընտրությունը կատարելուց հետո պարզ կդառնա, ու մենք կհասկանանք, թե ինչով կավարտվի մեր հերթական վարչապետի էպոպեան:
-
31.10.2016|
15:41
«Աստված մի արասցե, որ այս բյուջեն կատարվի: Եթե սա կատարվի էլ, նորից աղետ է, ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու»,- Ազգային ժողովում 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
-
31.10.2016|
15:40
Խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ծաղրեց Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին:
-
30.10.2016|
15:48
Apple ընկերությունն առանց նախազգուշացման բարձրացրել է Մեծ Բրիտանիայում իր մի շարք ապրանքների գները 20 տոկոսով՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից հետո, ֆունտ սթեռլինգի թուլացումը փոխհատուցելու համար։
-
29.10.2016|
19:49
ԵՄ-ն մինչև 2019-ը SMEDA նախագծի շրջանակում 6,4 մլն եվրո կհատկացնի Հայաստանի փոքր բիզնեսի միության աջակցության համար։
-
29.10.2016|
16:23
Տեղեկացնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի շարք ծառայություններում տեղի են ունենալու փոփոխություններ։ Արխիվացված «Ալո մենք» կանխավճարային սակագնային պլանի շրջանակներում «Իմ աշխարհը» ծառայությամբ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի մինչեւ հինգ հեռախոսահամարներին մեկ օր անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող ծառայության սակագինը կկազմի 50 դրամ՝ մեկ օրվա համար։
-
29.10.2016|
16:21
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով:
-
28.10.2016|
13:52
Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է զեկույց, որով նախազգուշացրել է, որ Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանների երկրներում տնտեսական զարգացման բացասական հեռանկար է: